![]()
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Պերուի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և Անահիտ Մկրտչյանը։
Կանանց միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի և գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտել է հանդիպումը օլիմպիադայում չորրորդ վարկանիշ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի 17-րդ չեմպիոն Դին Լիրենի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Վեյ Իի, Շանթ Սարգսյանը՝ Յույ Յանյիի, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Կոնգ Սյանժուեյի հետ։
5 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը ունի 4.5 թիմային միավոր, իսկ կանանց հավաքականը՝ 4 թիմային միավոր:
![]()