Քվեարկողների շատ մեծ հոսք է, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Շատ մեծ հոսք է քվեարկողների, հայկական կողմն ապահովում է անվտանգությունը»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«ՌԴ Պետդումայի ընտրությունները կարևորագույն իրադարձություններից են երկրի պատմության մեջ։ Ապրում ենք մեր երկրի բարդ փուլերից մեկը և այս փուլում ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն։

Հայաստանում բնակվում են մեծ թվով ՌԴ քաղաքացիներ, և նրանք ցանկանում են իրենց դիրքորոշումն արտահայտել։ Շատ մեծ հոսք է քվեարկողների։

Ժամը 15։00-ի դրությամբ քվեարկած քաղաքացիների թիվը մոտենում է 1900-ի։ Ընտրատեղամասը կփակվի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին»,-ասել է Կոպիրկինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ