![]()
Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է մտցվել։
«Գազպրոմնեֆտ» բենզալցակայանները առավոտյան հայտարարել են բենզինի վաճառքի նոր սահմանափակումների մասին: Քաղաքացիների համար բենզինի վաճառքի 30 լիտր սահմանափակում է մտցվել։ Նախկինում այս սահմանափակումը 60 լիտր էր։
Նշենք, որ երեկոյան Ուկրաինան անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Մոսկվայի Կապոտնյա շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանին։
Արդյունքում գործարանում հրդեհ է բռնկվել։ Չնայած ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքի հարվածը վնասել է գործարանի օբյեկտներից մեկը, տեղական Telegram ալիքները հայտնել են, որ հիմնական սարքավորումներից մեկը անջատվել է։
Այս տարվա հունիսի 18-ին Ուկրաինան անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել այս նավթավերամշակման գործարանին։ Արդյունքում, Մոսկվայի մարզի վառելիքի կարիքների 40%-ը ապահովող նավթավերամշակման գործարանի գործունեությունը դադարեցվել է։
![]()