![]()
Սեպտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Մելինե Խ.-ի վարած «BMW» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 76-ամյա Սոկրատ Ի.-ի վարած «Mitsubishi Chariot» մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Օհան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին և ճանապարհային նշաններին, կոտրել դրանք ու շպրտել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
![]()