![]()
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 20-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 20-ին Շիրակի, Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին`արևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 35.0°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 4.5°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 19.9°C
Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։
![]()