ՀՀ-ում չկա ընկերություն, որ ասենք՝ եկե՛ք, մետրոպոլիտենը կառուցեք․ լավագույն գործընկերը կարող է լինել ՌԴ-ն

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցում Հայաստանի Հանրապետության համար լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը:

Այս մասին Բուն TV-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա, օրինակ, Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման հարցում մենք վերլուծում ենք, որ լավագույն գործընկերը մեր կարող է լինել Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև այն պարամետրերով, որ մենք նախագծում ենք և կառուցել ենք նախկինում մետրոպոլիտենը, հիմա մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, որպեսզի մենք «Աջափնյակ» կայարանը կառուցենք և հետագա շարունակությունն ապահովենք»,-ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ռուսական կողմի հետ նախագծի իրականացումը հնարավորություն կտա գործընթացն առաջ տանել հնարավորինս պակաս բարդություններով:

«Խորհրդային ժամանակներում, այո՛, կառուցել ենք, իհարկե, Խորհրդային Միության շրջանակներում մետրոպոլիտեն, բայց Հայաստանում չկա ընկերություն, որ մրցույթ հայտարարենք, ասենք՝ եկե՛ք, մետրոպոլիտենը կառուցե՛ք, իրենք գան և այդ մետրոպոլիտենը կառուցեն»,- ասել է Փաշինյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ