Պոռնկացել է, շնացել. վարչապետի ասածը, որ Գարեգին Բ-ն պիղծ է, ճիշտ է, հիմնավորվում է Աստվածաշնչով. տեսանյութ

Հաղարծինի վանական համալիրի լուսարարապետ Տեր Տարոն քահանա Հունանյանը կարծում է, որ մամուլում արհեստական օրակարգ են ստեղծում, թե Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) առնչվող քրեական վարույթը իրավապահները կամ դատարանները չեն ուզում քննել:

«Հանդիպել եմ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) գործով աշխատանքից ազատված դատախազի հետ, մարդը անձնական պատճառներով է մեկ ամիս առաջ դիմում գրել: Շուտ թե ուշ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) դատը լինելու է»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Տեր Տարոնի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) պիղծ է, միանգամայն ճիշտ է. «Դա հիմնավորվում է Աստվածաշնչով. նա պոռնկացել է, շնացել»:

Ըստ նրա՝ 27 տարի է՝ կաթողիկոսի աթոռին նստած մարդը կործանում է հայ ժողովրդին, պառակտում. «Կաթողիկոսը ամեն ինչից խոսում է՝ բացի Քրիստոսից, իրեն նայելով՝ ուզում ես թողնել գնալ եկեղեցուց: Նա քանդում է մեր եկեղեցին, հոգևորականները թողնում գնում են»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ