![]()
Ինչպես հայտնի է, Կտրիճ Ներսիսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Բյուրեղավան համայնքում մասնակցել է նորակառույց եկեղեցու օծման արարողության:
Մամուլում տարածված տեսանյութերից նկատելի է, որ նա Բյուրեղավան է գնացել փակ պետհամարանիշի մեքենայով, որը համացանցում բուռն քննարկման տեղիք է տվել: Քաղաքացիները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ է նա երթևեկում փակ պետհամարանիշի մեքենայով: Օգտատատերը գրառումներ են կատարում և հիշատակում ՆԳՆ ոստիկանությանը՝ պահանջելով պարզաբանում:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանություն, որտեղից մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են. «Նշված մեքենայի վարորդը երթևեկել է մեկ համարանիշով: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչից հետո խախտումը վերացվել է»:
![]()