![]()
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 1-ից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով Լիբանանում է՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:
Աննա Հակոբյանը Բեյրութում «Յարխուշտա» է պարել լիբանանահայ երիտասարդների հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հոկոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով այցելել է Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին:
Համաժողովի բացման արարողությանը Աննա Հակոբյանը հանդես է եկել հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով:
Նա նշել է, որ լավ կլիներ, եթե մենք բոլորս` որպես մի միասնական համայնք, նույն գաղափարները և արժեքը կրող արձագանքեինք մարտահրավերներին: Աննա Հակոբյանը նաև ասել է, որ ընդունվելու է ժամանակի մարտահրավերների արձագանքելու ռազմավարություն-փաստաթուղթ:
![]()