ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված «Անկախության սիմֆոնիան» կհնչի Գյումրու Թատերական հրապարակում

Սեպտեմբերի 20-ին Գյումրու Թատերական հրապարակում կհնչի «Անկախության սիմֆոնիան»՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձին։

Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

«ՀՀ Կառավարության աջակցությամբ իրականացվող տոնական համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին կմիանան Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Լիպարիտ Ավետիսյանը, Նավասարդ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, Սրբուկը և Գոռ Սուջյանը։

Հատուկ ծրագրում կհնչեն հայ կոմպոզիտորների հայտնի ու սիրված ստեղծագործությունները։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան։

Կհանդիպենք սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրու Թատերական հրապարակում: Եկե՛ք միասին տոնենք մեր հարատև պետության տարեդարձը»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ