Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Հռոմում տեղացած հորդառատ անձրևը քաղաքի որոշ հատվածներում ջրածածկումներ և երթևեկության լուրջ խափանումներ է առաջացրել։

Առավել տուժել են քաղաքի հյուսիսային շրջանները՝ Բալդուինան, Պոնտե Միլվիոն, Մոնտե Մարիոն, Պրատին և Բուֆալոտան։Նշվում է, որ տեղումների ծավալը հասել է շուրջ 54,7 միլիմետրի, ընդ որում՝ մոտ 48 միլիմետրը տեղացել է ընդամենը կես ժամում։Տեղատարափի հետևանքով Հռոմի տեղական ոստիկանությունը շուրջ 100 միջամտություն է իրականացրել։

Ջրածածկվել են ճանապարհներ, տապալվել են ծառեր։ Կաստելնուովո դի Պորտոյում ջուրը լցվել է մանկապարտեզ, երեխաներն ու աշխատակիցները տարհանվել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ