Ռուսաստանում ընտրական երկրորդ օրն է, մասնակցությունը կազմում է 32․51 տոկոս

Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը։

ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ սեպտեմբերի 19-ի Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ի դրությամբ ընդհանուր մասնակցությունը կազմում է 32,51 տոկոս: Էլեկտրոնային քվեարկության դաշնային համակարգի օգնությամբ քվեարկել է ավելի քան 3,15 միլիոն ընտրող 4,04 միլիոն գրանցված մասնակիցներից կամ 78,21%-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան սեպտեմբերի 19-ի առավոտյան հայտարարել է, որ էլեկտրոնային քվեարկության համակարգի աշխատանքում գրեթե խափանումներ չեն եղել:

Վաղաժամկետ քվեարկել է ավելի քան 4,6 միլիոն ռուսաստանցի։

Արտերկրում գտնվող ՌԴ քաղաքացիների քվեարկության համար ստեղծվել է 333 տեղամաս։ Դրանք գործում են 152 երկրում, որոնց մեծ մասում՝ միայն քվեարկության միասնական օրը՝ սեպտեմբերի 20-ին։

ԿԸՀ-ն ավելի վաղ հայտնել է, որ հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանում բնակվում էր մոտ 111 միլիոն ընտրող, արտերկրում՝ ավելի քան 1,8 միլիոն մարդ:

Պետդումայի ընտրություններն անցկացվում են խառը համակարգով. 225 պատգամավոր կընտրվի կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներով: Խորհրդարանի ստորին պալատի նոր կազմի լիազորությունների ժամկետը կկազմի հինգ տարի:

Ֆեդերալ կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն՝ «Միասնական Ռուսաստան», ԼԴՊՐ, Ուղղակի ժողովրդավարության կուսակցություն, «Կանաչներ», «Արդար Ռուսաստան», «Ռոդինա», ՌԴԿՊ, Թոշակառուների կուսակցություն, «Ռուսաստանի կոմունիստներ» և «Նոր մարդիկ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ