ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։

Ինչպես հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա. Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԸ ներկայացուցչության ղեկավար Վ. Ենոքյանը։

Ձեռնարկությունների ղեկավարները ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել են տեխնոլոգիական գործընթացների ընթացիկ արդիականացման աշխատանքները, որոնք ուղղված են արտադրության ծավալների ավելացմանն ու արտադրական գործընթացների բնապահպանական ազդեցության նվազեցմանը։

Նրանք նաև տեղեկացրել են տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքների մասին։

Ռուսաստանի դեսպանությունում Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները բնութագրել են որպես Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար ձեռնարկություններ, որոնք նշանակալի ներդրում ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ