Արդյո՞ք բարեկագում ասվածը ենթադրում է այգի՝ առանց ծառերի․ ինչ է կատարվում Գյումրու Հաղթանակի զբոսայգում

Գյումրու Հաղթանակի պողոտայի այգում մեկնարկած բարեկարգման աշխատանքները բազմաթիվ հարցեր և լուրջ մտահոգություններ են առաջացրել։

Այս մասին բարձրաձայնել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Մասնավորապես, իրականացված լայնածավալ ծառահատումների հետ կապված խնդիրները պահանջում են լուրջ հիմնավորումներ։

Այգու ծառերը հատելու վերաբերյալ արդյո՞ք իրականացվել է հանրային լսում, ինչպես սահմանված է օրենքով։

Արդյո՞ք կատարվել է մասնագիտական ուսումնասիրություն և հստակեցվե՞լ են հատման ենթակա ծառերը։

Ծառահատման գործընթացը քննարկվե՞լ է բնապահպանների հետ, կանխատեսվե՞լ են էկոմիջավայրին հասցվող հնարավոր խնդիրները։

Այգու բարեկարգման նախագծում առկա՞ է արդյոք ծառահատման վերաբերյալ կետ։ Ո՞ւմ հետ է այն քննարկվել, ովքե՞ր են տվել մասնագիտական եզրակացություն և համաձայնություն, որպեսզի այգու բարեկարգվող հատվածի հսկա, ինչպես նաև երիտասարդ ծառերի հիմնական մասը հատվեն, մյուսները՝ արմատներից վնասվեն։

Քանի հատ ծառ է հատվելու և քանիսն են արդեն կտրված։ Ինչպիսի վերահսկողություն է իրականացվում այս գործընթացի ժամանակ։

Ինչո՞ւ են հատված ծառերը լցվել կանգունների վրա, վնասելով նաև դրանց արմատները։ Ովքեր են այս իրավիճակի պատասխանատուները։

Ինչո՞ւ է իրականացվող աշխատանքը նման ավերման, արդյո՞ք բարեկագում ասվածը ենթադրում է այգի՝ առանց ծառերի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ