![]()
Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Ագարակի 31-ամյա բնակիչն իրացման նպատակով Ջերմուկ է բերում կեղծ խմիչք և ծխախոտ։ Տեղեկությունն իրացվել է Մեղրիի համայնքային ոստիկանների հետ։
Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներն արդյունք են տվել սեպտեմբերի 3-ին։ Մեղրիից Ջերմուկ ժամանելիս ժամը 18։30-ին տղամարդը ձերբակալվել և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է Ջերմուկի բաժին։
Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու վարած մեքենայում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և տարատեսակ ծխախոտի 1738 տուփ, որոնցից 20-ը՝ առանց որևէ գրառման։
Նախաքննությունը շարունակվում է։
![]()