![]()
Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային։
Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Այժմ պարզ է, որ Լեհաստանը նույնպես այս նախաձեռնության մաս է կազմում»,-ասել է նա։
Հակահրթիռային պաշտպանության կոալիցիան, որը նպատակ ունի զարգացնել բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու նոր հնարավորություններ, ստեղծվել է հուլիսին՝ Փարիզում կայացած «Կամեցողների դաշինքի» հանդիպման ժամանակ։ Այն ներառում է Ուկրաինան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Դանիան և Շվեդիան։
Տուսկը, ավելի վաղ մեկնաբանելով դաշինքին Լեհաստանի հնարավոր մասնակցության հարցը, հայտարարել էր, որ եթե լեհական ընկերությունները ներկայացնեն պատրաստի արդյունաբերական առաջարկ, կմիանան կոալիցիային։
![]()