ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմանափակվեն։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի՝

Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

Սախարովի հրապարակից,

Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,

Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,

Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,- ասված է քաղղաքապետարանի տարածած իրազեկման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ