Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները։

Այս մասին հայտնում է ծառայությունը։

«2026 թվականի հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները․

Դիլիջանի բաժին
Իջևանի բաժին
Եղեգնաձորի բաժին
Վայքի բաժին
Մեղրիի բաժին
Գորիսի բաժին
Գյումրի 1 բաժին
Արթիկի բաժին
Հրազդանի բաժին
Կոտայքի բաժին
Աշտարակի բաժին
Տաշիրի բաժին
Վանաձոր 3 բաժին
Մարտունու բաժին
Գավառի բաժին
Արմավիրի բաժին
Բաղրամյանի բաժին
Վաղարշապատի բաժին

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։

Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել elections.mia.gov.am կայք և ընտրել «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։

Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ