Երևանում կանխվել է օտարերկրյա քաղաքացի 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 1։40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները գիշերային ծառայություն իրականացնելիս Հաղթանակի կամրջի վրա նկատել են մի կնոջ, որը փորձել է նետվել կամրջից։

Ոստիկանների օպերատիվ և արդյունավետ գործողությունների արդյունքում օտարերկրյա քաղաքացի 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է։

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ