Ինչի՞ համար են ինձ կարգալույծ արել, որ ընդվզել եմ եկեղեցու քաղաքականացման դե՞մ․ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կայացած դատական նիստում ցանկացել է առարկել փաստաբանների դիտարկումը, թե իր վերաբերյալ գործը ընդամենը ներեկեղեցական վեճ է։

Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

«էդպիսի բան չկա։ Ես ուզում էի հարց տալ՝ արդյո՞ք ՀՀ սահմանադրությունը կամ խղճի ազատության օրենքը եկեղեցու էսօրվա փաստացի պետին որևէ օրենքով լիազորո՞ւմ են քաղաքականապես կողմնորոշել իր ստորադրյալներին, ասելու գնացեք՝ պահանջեք վարչապետի հրաժարականը, ցույցերին խոսա, էդ իրավունքով օժտո՞ւմ են սահմանադրությունն ու խղճի ազատության օրենքը։ Դատարանում ուզում էի հնչեցնել էս հարցը։

Էս շարժումը սկսվել է, երբ մեր խղճի ազատության օրենքն է խախտվել, երբ Սահմանադրությունն է խախտվել։ Ինձ կարգալույծ են արել նրա համար որ ես ընդվզել եմ եկեղեցու քաղաքականացման դե՞մ, կամ որ ասել եմ եկեղեցին պիտի քաղաքկան գործիք չդառնա՞ կուսակցությունների ձեռքին կամ օտար ուժերի՞։ Ես անհնազանդ եմ գտնվել։ Ինչին եմ անհնազանդ գտնվել։

Ես դատի եմ տվել, որովհետև ներսի ատյանները չեն գործում, բռնազավթված են»։

Դիտարկմանը, թե իր թեմի քահանաներն են խնդրել կաթողիկոսին իրեն կարգալույծ անել՝ Սարոյանն ասաց, էդպիսի օրենք չկա։ «Ինչի՞ են դիմել, որովհետև դեմ եմ եկեղեցու բռնազավթմանը, քաղաքականացմա՞նը, դրա՞ համար են դիմել կաթողիկոսին»։

Հարցին, ինչու այդ մասին սկսեց խոսել, երբ Փաշինյանը որոշեց սկսեց եկեղեցու դեմ պայքարը՝ նա ասել է. «Ինքը չի որոշել, մենք եկեղեցու ներսում ընդվզել ենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ