Պուտինի համար կրակված պարկուճներ են Քոչարյանն ու Ծառուկյանը. նրանց համար փրկագին չի տրվի. Ստեփանյան. տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը այն համոզմանն է, որ խաղաղության գործընթացը խաթարված չէ: Նրա խոսքով՝ Ալիևը չի կարող այն խաթարել այնքան ժամանակ, քանի դեռ դրա շուրջ միջազգային կոնսենսուս կա:

Այս մասին Ստեփանյանն ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևի ծաղրական հայտարարությունների մասին՝ կապված հայկական մշակութային ժառանգության հետ:

Ստեփանյանը նրա վարքագիծը համարում է սադրիչ և անընդունելի:

Անդրադառնալով հայաստանյան ընդդիմությանը և մասնավորապես կալանավորված Ռոբերտ Քոչարյանին՝ զրուցակիցը նկատում է. « Մի քանի տարում միլիարդատեր դարձած Քոչարյանից գողոնը դժվար է հետ բերել, նա պատրաստ է մի քանի տարի նստել, բայց չտալ»:

Միաժամանակ Ստեփանյանը համոզմունք ունի, որ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը Պուտինի համար կրակված պարկուճներ են, և նրանց համար, այսպես ասած, փրկագին չի տրվի:

Դավիթ Ստեփանյանը խոսել է նաև այլ թեմաների և քաղաքական զարգացումների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ