Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն․ տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտում այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Տոբիաս Մելցը վարչապետին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, ջրածնային տեխնոլոգիաների ոլորտում զարգացումները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրածնային տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը, փորձարկումներին, մոդելավորմանը,, սենսորային տեխնոլոգիաներին, թվային մոդելներին և այլն:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ