Ռուսաստանը ընդլայնել է ԵՄ ներկայացուցիչների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել երկիր

Ռուսաստանը ընդլայնել է ԵՄ ներկայացուցիչների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել երկիր, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Եվրամիության սահմանած հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթին ի պատասխան՝ Ռուսաստանը զգալիորեն ընդլայնել է ԵՄ ներկայացուցիչների մուտքի արգելքը։

ԵՄ-ի անօրինական որոշումներին ի պատասխան՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է եվրոպական ինստիտուտների, ԵՄ անդամ պետությունների և Բրյուսելի հակառուսական քաղաքականությունը սատարող մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել մեր երկիր։

Ցանկում են այն անձինք, որոնք ներգրավված են Կիևի ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որոշումներ կայացնելու, Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված գործունեություն ծավալելու մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ