Ընդդիմադիրները Հայաստանի Հանրապետությունը չեն ընկալում որպես սուբյեկտ. Աղաջանյան

«Կառավարման համակարգը մշտապես բարձրակարգ մասնագետների կարիք է ունեցել, և այս խնդիրը սրվել է հեղափոխությունից հետո, որովհետև համակարգում աշխատանքի տրամաբանությունը արմատապես փոխվել է, համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել, և նոր պայմաններում մոտիվացիոն համակարգերն ու շղթաները ամբողջությամբ փոխվել են»:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանն առնչվող որոշման նախագծին:

Ըստ պատգամավորի՝ բարձրակարգ մասնագետները, որոնք գուցե հեղափոխությունից հետո մոտիվացված էին մտնելու պետական կառավարման համակարգ, նրանց համար պետական աշխատավարձը ոչ հետաքրքիր էր:

«Մենք կառավարման ղեկին ենք 8 տարի, և 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է: Ես ողջունում են Կառավարության որոշումը, վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով»,- ասել է պատգամավորը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ՏՏ ոլորտում և բանկային համակարգում աշխատավարձերը բավականին բարձր են:

Ինչ վերաբերում է աշխատավարձից հետո պարգևավճար տրամադրելուն, Էդուարդ Աղաջանյանը նշել է, թե վստահ չէ, որ բարձրացումից հետո պարգևավճարի տրամադրում կլինի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ