Մասիսում բախվել են «Տոյոտա»-ն ու «Հոնդա»-ն․ վերջինս կողաշրջված հայտնվել է դաշտում

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են 42-ամյա Շահեն Ս.-ի վարած «Հոնդա» մակնիշի և 18-ամյա Անգելինա Ա.-ի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով «Հոնդա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ