![]()
Ազգային ժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի ելույթի ընթացքում դահլիճում իրավիճակը լարվել է։
Վահագն Ալեքսանյանը նրան նախազգուշացում է հայտարարել և հրահանգել անջատել նրա խոսափողը։
Մանուկյանն ասել էր,թ ե Քրիստոսի արձանի կանգնեցնելը վիրավորելու էր իշխող քաղաքական ուժին:
«Երևի թե իրենց առաջնորդը (ԲՀԿ-ի-ԽՄԲ) անազատության մեջ է մի պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի, որովհետև եթե կանգնեցված լիներ, երևի թե իշխանության մի փոքր, այսպես ասած, զանգված, մի որոշ մարդիկ կարող է վիրավորվեին, իրենց հոգևոր-կրոնական զգացմունքները վիրավորվեին այդ արձանից»:
Այս հայտարարությունից հետո ընդհատելով ելույթը՝ նիստը վարող Վահագն Ալեքսանյանը նախազգուշացում է հայտարարել պատգամավորին և հրահանգել անջատել խոսափողը:
«Պարո՛ն Մանուկյան, կներե՛ք, չափներդ մի՛ անցեք, ձեր չափերը ճանաչե՛ք… Ձեզ հայտարարվում է նախազգուշացում, անջատե՛ք պարոն Մանուկյանի խոսափողը ու գնացե՛ք, նստե՛ք ձեր տեղը, մինչև կսովորեք, թե ոնց է պետք խոսել»:
Ալեքսանյանը հավելել է, որ Քրիստոսի արձանից վիրավորվելու մասին հայտարարությունը «չափազանց վատ վիրավորանք է» ու համարժեք մտքին, թե եթե ընդդիմության ներկայացուցիչներին խաչը ցույց տան, նրանք կվիրավորվեն:
![]()