ՀՀ վարչապետը ժամանել է Գերմանիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գերմանիա:

«Վայրէջք կատարեցինք ոչ թե Վիսբադենում, այլ Ֆրանկֆուրտում։ Խառնել, ուրիշ օդանավ էի նստել»,- սոցցանցերի իր էջերում գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ