«Իմ անձնական օդանավն է. պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ.

Իմ անձնական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։

Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա:
Ձեռքներդ հեռու իմ օդանավից!»։

Ավելի ուշ նա տեսանյութ է տարածել՝ գրելով. «Վայրէջք կատարեցինք ոչ թե Վիսբադենում, այլ Ֆրանկֆուրտում։ Խառնել, ուրիշ օդանավ էի նստել))»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ