![]()
Հակակոռուպցիոն դատարանում տևական դադարից հետո մեկնարկել է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով Քոչարյանին և մյուսներին առնչվող դատավարությունը: Քոչարյանը դատարան է բերվել կալանավայրից՝ իրավապահների ուղեկցությամբ:
Որպես մեղադրյալներ ներգրավված են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Դատը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Նախորդ նիստը տեղի էր ունեցել հունիսի 24-ին։
![]()