Օդանավակայան տանող խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հարակից ճանապարհահատվածներում կատարվող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ից կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն մինչև տվյալ աշխատանքների ավարտը:

Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Մասնավորապես նշված խաչմերուկում Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ, նշված գոտու համար նախկինում գործող դեպի ձախ ուղղության լուսացույցը կապամոնտաժվի, իսկ հակառակ ուղղության ուղեմասի երկրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկությունը միայն ուղիղ: Խաչմերուկում կկատարվի լուսացուցային օբյեկտի աշխատանքի ռեժիմի փոփոխություն:

Վերոնշյալ փոփոխությունները ժամանակավոր են, և դրանց արդյունքների գնահատումից հետո անհրաժեշտության դեպքում կկատարվեն համապատասխան վերանայումներ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ