Կարապետյանը գուցե անտեր մնա, բայց ոչ Հայաստանը. Լևոն Քոչարյանը չի ապրել հոր ռեպրեսիոն կառավարման տարիները

Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի քայլը հակառակ էֆեկտը ունեցավ, ըստ նրա՝ սրանով ճշմարտությունը բացահայտվեց:

Առաքելյանը այն համոզմունքն ունի, որ Ադրբեջանը խանդով է վերաբերվում ՀՀ-ԵՄ հարաբերություններին, քանի որ մի քանի քայլ առաջ ենք:

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի տաղավարում վստահություն է հայտնում, որ սահմանների բացումը ձեռնտու է Հայաստանին, և Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ձգձգել այդ գործընթացը:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս գա, կմնանք անտեր, զրուցակիցը ընդգծում է. «Սամվել Կարապետյանը վախերի մեջ ապրող օլիգարխ է, ապրում է տիրոջ և ծառայի հոգեբանությամբ: Ինքը գուցե անտեր մնա, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը»:

Ինչ վերաբերում է Քոչարյաններին, Առաքելյանը նկատում է․ «Լևոն Քոչարյանը չի ապրել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, որ ապրեր, կիմանար՝ ռեպրեսիան որն է»:

Էդգար Առաքելյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ