![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի Հանրապետության համար որևէ կենսական նշանակություն չունի:
«Ծերուկը (-խմբ. նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին) գնալով անտանելի է դառնում, կացնային գործելաոճով շարունակում է առաջ գնալ: Ռազմաբազան հարբած ռուս լածիրակներից բացի ուրիշ ինչ է տվել, լափում են ու Պերմյակով բուծում»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Միաժամանակ Մկրտչյանը նկատում է. «ՌԴ-ն մեր պատմական հայրենիքի վրա ղումար է խաղացել, հիմա էլ մի բալոն գազով ուզում են մեր ժողովրդին վախեցնել: Զախարովան թող լեզուն ոլորի, համապատասխան վայրը մտցնի, պառավ ջադուն, Կիրիլն ու Կտրիճը նույնն են»:
Քաղաքագետը հարց է հղում ռուսական քաղաքական էլիտային. «Ծիրանի ճամփեն փակել եք, որ ինչ՝ բունտ լինի, կալուգացին, պիկապից կախված, սիգարով, մարդկանց առաջնորդի՞»:
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս գա, կմնանք անտեր, զրուցակիցը ընդգծում է. «Ընդդիմությունը միշտ տեր է ման գալիս, միշտ ինչ-որ մեկի գրպանում կամ ծոցագրպանում են եղել, նայած՝ ում որտեղ են տեղավորել»:
Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ողջ հարստությունը դրել է Պուտինի ոտքերի տակ, իսկ Սերժ Սարգսյանը ստեղծել է բդեշխություն: Հարությունը Մկրտչյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()