Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Սեպտեմբերի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը արձանագրել է մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը, որը կլինի 30-35 տարեկան, Կիևյան կամրջի վրա է թողել իր «բարսետկան», ապա իրեն ցած նետել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ