![]()
Ազգային ժողովի սեպտեմբերի 17-ի հերթական նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը։
Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ՝ ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 89-ը։ Կողմ է քվեարկել 53, դեմ՝ 36 պատգամավոր։
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
![]()