Ասենք՝ ռազմաբազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր, վա՜յ, Կիկոս ջան. ուզում են, թող հանեն. Փաշինյան

«Հայաստանը ինչ ուզում է, իրականացնում է. իրականացնում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն»:

Այս մասին ՀՀ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ պետք չի, ասենք, օրինակ, ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ։ Ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն։ Սա մեր կարծիքն է. եթե չեն ուզում հեռացնեն՝ թող չհեռացնեն»։

Նա հայտարարել է նաև, որ ՀՀ-ում գործող ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման առարկա չեն դարձրել:

«Հիմա ՌԴ-ն է դրել քննարկման, և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ։

Ասենք՝ ռազմաբազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր, վա՜յ, Կիկոս ջան. ուզում են հանեն՝ թող հանեն»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ