Կարող է պարզվել՝ մեր անվտանգային շատ պրոբլեմներ սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի ընկալումներում

«Շատ հաճախ է հնչում հարցը, թե որտեղ է պետք փնտրել անվտանգություն, կամ որտեղից պետք է սկսել անվտանգության համակարգի կառուցումը, որտեղ է, որ անվտանգության հետ կապված խնդիրները պետք է լուծում ստանան, կամ կարելի է գնալ այդ լուծումնեի հետևից։

Համապարփակ անվտանգություն կառուցելու ճանապարհին շատ էական է, մեր միտքը, այն, թե ինչպես ենք մենք մտածում և ինչպես ենք ընկալում հարցերը ընդհանրապես»։

Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ 2024-ի գարնանը ես ելույթ ունեցա և առաջին անգամ բարձրաձայնեցի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինձ համար ցնցող պատմություն իմացա, երբ իմացա, թե ինչպես էր այդ ելույթին արձագանքել դահլիճում ներկա պատգամավորներից մեկը, ով լսելով իմ շեշտադրումները ասել էր՝ ուզում է ասի՝ Մուշը և Վանը մերը չե՞ն։

Առաջին հայցքից սա կարող է թվալ տարօրինակ արձագանք, բայց իրականում այս արձագանքը տալիս է մեզ համար շատ կարևոր հարցերի պատասխաններ՝ ինքնին լինելով հարց, որովհետև մեր անվտանգային շատ պրոբլեմներ կարող է պարզվի, որ սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ և այդ պրոբլեմն այսօր առկա է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ