![]()
Գնել Սարգսյանը գրել է․
❗️Չի´ կարող ՀՀ ԱԺ-ում լինել պատգամավոր, ով ըստ իր իսկ հրապարակային հայտարարության, կամենում է հայ զինվորի մահը: Նա ունեցել է ժամանակ թե´ ներողություն խնդրելու և թե այլ գործուն քայլերի դիմելու:
❗️Չի´ կարող ՀՀ ԱԺ-ում լինել որևէ ուժ, հատկապես իրեն «քաղաքական» հռչակած, որ կարող է այս հանգամանքը չտեսնելու տալ ու խուսափել իրենց թիմակցին պատասխանատվության ենթարկելու պատասխանատվությունից…
Հաշվի առնելով վերը նշվածը, ես` ՀՀ քաղաքացիս, ունեմ հիմնավոր կասկած, որ տվյալ ուժն ու սուբյեկտը իրենց գործունեությունը նվիրելու են այս ու նմանատիպ իղձերի կատարմանը…ուստի հարկ եմ համարում այսօր, 17.09.2026-ին , ժամը 14.00-ից սկսած , օգտվելով ՀՀ-ում գործող Սահմանադրությամբ սահմանված իմ իրավունքից, ՀՀ ԱԺ-ի մոտ ներկայացնել իմ անհամաձայնության ինքնաբուխ ակցիան ընդդեմ այդ խոսույթի և ծրագրի…
Կեցցե հայ զինվորը
Կեցցե հայոց բանակը
Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը, որի ՏԵՐԸ ՀՀ քաղաքացին է:
![]()