![]()
«Առնվազն արդեն որերորդ հարցն է՝ դուք ձեզ հետ կապված հարց եք բարձրացնում, դա առնվազն այնտեղ դուք շահերի բախում ունեք… Դուք, շահերի բախում ունենալով, գալիս եք, անընդհատ ձեր ընտանեկան հարցերը այստեղ բարձրացնում եք և երկրի խորհրդարանը դարձնում եք ձեր ընտանիքի հետ կապված հարցերի քննարկման վայր»։։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցերին։
Ըստ վարչապետի, Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործերում առկա են մանրամասն թվարկված գույքեր, որոնց հետ կապված առաջադրված են մեղադրանքներ։
«Հորս հետ կապված մնացած հարցերը դուք ինքներդ եք բարձրաձայնել անընդհատ, այսինքն՝ երբ որ կա մեղադրանք, այն էլ սուտ, իմիջիայլոց, այսօր էլ ձեր կողմից հերթական սուտն է էլի»,- աչձագանքել է Լևոն Քոչարյանը, ինչին ի պատասխան վարչապետը նշել է, որ հարցը գտնվում է իրավական տիրույթում։
«Քանի որ դուք ձեր եղբոր և ձեր հոր հարցն եք քննարկում, ձեր եղբոր և հոր հարցը իմ հարցը չի, գնացեք ուրիշ տեղ քննարկեք։ Այստեղ քննարկվում են բոլորովին ուրիշ հարցեր, իսկ ձեր եղբոր և հոր հարցերը իրավապահների տիրույթում են»,- ասել է վարչապետը։
![]()