ՀՀ-ն ու ՌԴ-ն գտնվում են քաղաքական ապահարզանի շեմին. մեր ջրերը մեկ առվով չեն հոսում. Սաֆարյան. տեսանյութ

«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան պարտականությունները չի կատարում:

«Պարտականությունները նույնիսկ կիսատ-պռատ չի կատարում, միայն պերմյակովներ է առաջ բերում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է նա:

Վերջինս միաժամանակ նկատում է. «Պուտինին թվում է՝ եթե ռազմաբազան չլինի, թուրքերը մեզ կուտեն, գործակալները սխալ ինֆորմացիա են տալիս»:

Ըստ նրա՝ ՌԴ-ն չի որոշում՝ մենք հանրաքվե անենք, թե ոչ. «Պուտինը վարում է սատանայից 5 պակաս քաղաքականություն»:

Սաֆարյանի նկատառմամբ՝ ՀՀ-ն ու ՌԴ-ն գտնվում են քաղաքական ապահարզանի շեմին. «Մեր ջրերը մեկ առվով չեն հոսում»:

«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ