![]()
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Ադրբեջանը չի կարող չգնալ խաղաղության, քանի որ նրան դա պարտադրում են:
«Ալիևը խաղաղության չի կարող չգնալ, վզից բռնած տանում են»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Վերջինիս խոսքով՝ խաղաղության հարցով Հայաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են. «Ռուսներն ընկել, խռխռում են»:
Անդրադառնալով Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ Ղարաբաղ այցին և հայկական մշակութային ժառանգությունը ծաղրելուն՝ Շիրինյանը նկատում է. «Ռոբերտ Քոչարյանի կերած-խմած ժամանակ չէ՞ր, որ Ալիևը խաչքարերը լցրեց Արաքս գետը, ձեն հանեցի՞ն, հիմա ղժժում են»:
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահը ասում է. «Ռուսական սեգմենտին քսի են տալիս մեզ վրա, որի ակսակալը Սամվել Կարապետյանն է, եկել նստել կառավարում է: Կարապետյանը մտել է հայ ժողովրդի աղիների մեջ, ճնշում է, որ կաշին փրկի»:
Շիրինյանի նկատառմամբ՝ պետք է ամեն բանի պատրաստ լինենք. «Չգիտենք՝ ռուսներն էլ ինչ ստորություն կանեն, էլ ինչ խլամ հայ Սիբիրից կհանեն կուղարկեն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()