![]()
Ֆիոլետովոյի հատվածում երկաթուղի կառուցելու քաղաքական տեսլականը տեխնիկատնտեսական ու ֆինանսական ուսումնասիրությունների փուլում է: Եթե հաշվարկներն արված ավարտված լինեին, բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերված լինեին, նախագիծն արդեն իրագործվելիս կլիներ:
Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ հաշվարկ արվե՞լ է, թե դա ինչ տնտեսական արդյունավետություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հատվում են մի քանի ճանապարհային միջանցքներ:
«Այդ ծրագիրը նաև հարակից խնդիրներ ունի, որը կապված է այդ թվում Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի հետ: Քանի այս հարցերը հասցեագրված չեն, ոչ ոք այնպիսի տեխնիկատնտեսական հաշվարկ չի անելու, որ բոլոր հարցերի պատասխանները տրվեն, որովհետև քանի այս հարցի պատասխանը չկա, ոչ մի տեխնիկատնտեսական հաշվարկ մնացած հարցերի պատասխանը չի տալու»,- ասաց վարչապետը:
![]()