![]()
ՀՖՖ գրասենյակում կայացել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Գործող գավաթակիր «Նոան» կմրցի «Սյունիքի» հետ, իսկ չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի «Օլիմպիան»: 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան հոկտեմբերի հոկտեմբերի 26-28-ին:
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ․
«Օլիմպիա» — «Արարատ-Արմենիա»
«Միկա» — «Ավշար-Արարատ»
«Ալաշկերտ» — ԲԿՄԱ
«Նոա» — «Սյունիք»
«Փյունիկ — «Արարատ»
«Լեռնային Արցախ» — «Շիրակ»
«Ուրարտու» — «Անդրանիկ»
«Վան» — «Գանձասար»։
![]()