17:30-ից լինելու եմ Աջափնյակ վարչական շրջանում. Ավինյանը հրապարակել է հասցեները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ այսօր՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ից, լինելու է Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում։

«Սիրելի՛ աջափնյակցիներ, այսօր՝ 17:30-ից, լինելու եմ Աջափնյակ վարչական շրջանի հետևյալ հասցեներում՝

Շիրազի 32,
Բաշինջաղյան 1-ին նրբանցք 1 և 3 շենքերի բակ,
36 մանկապարտեզի նոր բարեկարգված բակ,
Մարգարյան փողոց,
Բուենոս Այրեսի զբոսայգի,
Ֆիզգորոդոկի նոր կառուցված այգի,
Շինարարների փողոց»,- ասվում է տեսանյութին կից գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ