Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ տգիտության մարմնավորում. Ալեքսանյանը՝ «Հայաստան» դաշինքին

«Անամոթաբարն ու ամոթն այն է, որ 50-ն անց տղամարդը գալիս այստեղ դառնում է երկրի նախագահ, 60-ն անց տարիքում 2 հայերեն բառի մեջ 8 ուղղագրական սխալ է անում»,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն օրինակ է, որ կարելի է լինել տգետ. «Պատրաստ եմ Ռոբերտ Քոչարյանի հետ ցանկացած լեզվի իմացության քննություն տալ, եթե Ռոբերտ Քոչարյանից երկու անգամ լավ չիմանամ իր ասած ցանկացած լեզուն, պատրաստ եմ մանդատս էլ դնեմ, հեռանամ գնամ քաղաքականությունից: Մարդը եղել է ՀՀ նախագահ, օրենքով պարտադրված է եղել տիրապետել հայերենին, գրում է՝ հաղթանակած երիտասարդություն արտահայտությունը, դրա մեջ անում է 8 ուղղագրական սխալ: Եթե ձեզ թվում է, որ երկու անգամ շատ գոռաք, դրանից Քոչարյանը պակաս տգետ է դառնալու, չի դառնալու պակաս տգետ, Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ տգիտության մարմնավորում, շարունակելու է մնալ թալանի մարմնավորում: Ռոբերտ Քոչարյանը տգետ է: Ի սիրույն Ռուբեն Ռուբինյանի՝ Ռոբերտ Քոչարյանին այսուհետ կասեմ ոչ թե տգետ, այլ գրագիտության հետ խնդիր ունեցող անձ»:

Վահագն Ալեքսանյանը նշեց, որ ՀՀ վարչապետն ու իրենց թիմն առհասարակ ՀՀ ամեն մի սանտիմետրը սիրում է. «Ռոբերտ Քոչարյանն ու իր քաղաքական թիմը սիրում են սեփական գրպանը, դրա համար է, որ Քոչարյանի գրպանում հիմա կա 200 միլիոն դոլար, մեր գրպանում չկա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ