Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին` գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 35.2°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 6.6°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.8°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ