![]()
Երբ ՏԻՄ լիազորություններից, պարտականություններից և իրավունքներից անտեղյակ մեկը հայտնվում է կառավարման օղակում՝ ստացվում է այն պատկերը, ինչին ականատես եղանք Գյումրու ավագանու նիստի ժամանակ։
Այս մասին հայտնում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ մանրամասնելով․
«Ցավում ենք, որ Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը տեղյակ չէ, որ համայնքային բյուջեի յուրաքանչյուր լումայի ծախսը պետք է վերահսկվի։ Ավելին, չի էլ ենթադրում, որ համայնքի բյուջեն և անձնական գումարը լրիվ տարբեր հարթություններում են, անգամ հատման եզրեր չունեն։
Համայնքային բյուջեն չի կարող ծախսվել առանց փաստաթղթային հստակ հիմնավորումների՝ անկախ հանգամանքից ինչի համար է այդ ծախսը պահանջվում։ Ավելին, այստեղ հաշվետվողականությունը ոչ թե քմահաճույք է, այլ պարտադիր պայման։ Գյումրեցին պետք է իմանա, թե իր վճարած հարկերից գոյացող բյուջեի գումարը որտեղ, ինչքան և ինչպես է ծախսվում։
Մենք թույլ չենք տա, որ ՏԻՄ-ն առաջնորդվի խմբային, թաղային հեղինակության շահերով ու կանոններով։ Պետական ապարատը ոչ մեկի ֆինանսական հնարավորությունների աննպատակային ցուցադրման տարածքը չէ»։
![]()