![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ եթե ռուսական ռազմաբազան արժեք ուներ, ապա այս քննարկումներից հետո այն կտրուկ անկել է:
Ըստ նրա՝ Կարապետյանները ահաբեկում են հանրությանը, թե եթե ռուսական ռազմաբազան դուրս գա, ապա Թուրքիան կներխուժի Հայաստան:
Իշխող ուժի անդամը ընդգծում է՝ ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում հայկական կողմի համար արժեք չունի և անտրամաբանական է այն որպես խաղաքարտ օգտագործելը:
«Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում Աղաջանյանը խոսել է նաև այլ թեմաների, մասնավորապես գազի գնի, երկաթուղու, ընդդիմության մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()