ԵԽ-ն հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ԵՄ նախագծին

Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների (ինքնավար առևտրային միջոցներ) կիրառման վերաբերյալ ԵՄ կարգավորման նախագծին՝ ևս մեկ կարևոր քայլ կատարելով կարգավորման վերջնական ընդունման ուղղությամբ։

Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։

Եվրոպական խորհրդարանի հավանությունից հետո նախագիծը կներկայացվի Եվրոպական միության խորհրդի հաստատմանը, որից հետո վերջինս կընդունվի և ուժի մեջ կմտնի Եվրոպական միության պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրը։

Առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և Հայաստան–ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ