Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատել է նախագիծը

Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվեցին՝ ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։

ԱԺ-ն հաստատել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նախագիծը հաստատվել է 61 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծով նախատեսվում է համայնքների խոշորացման նոր փուլ իրականացնել՝ միավորելով Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքները՝ դրանցում առկա 32 բնակավայրերով, նաև Lոռու մարզի Վանաձոր համայնքում միավորել Վանաձորն ու Փամբակը՝ իրենց 22 բնակավայրերով։ Այսպիսով, առաջարկվող օրինագիծը վերաբերելու է 4 համայնքների 54 բնակավայրերի և արդյունքում վերակազմավորվելու է 2 նոր, է՛լ ավելի խոշորացված համայնքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ