Հաջորդ նկատողությունից հետո Հայկ Սարգսյանը, ենթադրաբար, ՔՊ-ից կհեռացվի. Ալեքսանյան

«Օրակարգո՞ւմ է Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը»

Անդրադառնալով լրագրողի՝ «օրակարգո՞ւմ է Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարցը» հարցին ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ այսօրվա նիստի օրակարգում նման հարց չկա։

Դիտարկմանը, թե Սարգսյանն արդեն իսկ խիստ նկատողություն է ստացել, և դրան պետք է հաջորդի նրան հեռացնելը՝ Ալեքսանյանը արձագանքեց. «Հաջորդ նկատողության պարագայում, ամենայն հավանականությամբ, ենթադրաբար, էդպես էլ պիտի լինի։

Օրակարգում, որպես էդպիսին, նման հարց չկա»։

Ալեքսանյանը այլևս չմանրամասնեց՝ ուղղորդելով հարցը տալ վերահսկող հանձնաժողովին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ